Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում դատարանը նաև սանկցիա կիրառեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ, ով փետրվարի 23-ին չի ներկայացել նիստին, համարելով, որ նա «չարամտորեն չի ներկայացել»: «Վերաքննիչը կարող էր Ձեր գործողությունների փաստի առթիվ քրեական գործ հարուցել»,- …

