Չինաստանը ԵՄ-ի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ է սահմանել․ Reuters

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և Կանադան պատժամիջոցներ են սահմանել Չինաստանի պաշտոնյաների նկատմամբ՝ Սինցզյան ինքնավար շրջանում մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով: Ի պատասխան ԵՄ պատժամիջոցների՝ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել եվրոպացի օրենսդիրների, դիվանագետների և հաստատությունների նկատմամբ՝ արգելելով նրանց Չինաստանի հետ առևտուր անել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Արևմտյան կառավարությունները ձգտում են պատասխանատվության ենթարկել Պեկինին՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում մուսուլման ույղուրների զանգվածային ձերբակալությունների համար, որտեղ, ըստ ԱՄՆ-ի, Չինաստանը ցեղասպանություն է իրականացնում։ Reuters-ի փոխանցմամբ՝ չինական կողմը դա հերքել է։

«Միջազգային դատապարտման աճին զուգահեռ՝ Չինաստանը շարունակում է ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ իրականացնել Սինցզյան ինքնավար շրջանում», – այս շաբաթ Բրյուսելում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի նախարարների հետ հանդիպումներից առաջ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
ԵՄ անդամ պետություններից բացի, Չինաստանին այս հարցով քննադատել են նաև Ավստրալիան և Նոր Զելանդիան։

ԵՄ-ի անդամ բոլոր 27 պետությունների կառավարությունները համաձայնել են պատժիչ սահմանափակումների հետ, սակայն Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն դրանք «վնասակար» և «անիմաստ» է համարել։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Եվրամիության անդամ 27 պետությունների արտաքին գործերի նախարարները համաձայնեցրել են նոր պատժամիջոցների սահմանումը 11 ֆիզիկական անձանց նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանից և Չինաստանից:

Նոր պատժամիջոցները վերաբերում են Չինաստանի չորս պաշտոնյայի և մեկ իրավաբանական անձի, որոնք, ենթադրաբար, խախտել են ույղուր փոքրամասնության իրավունքները։

Կասկածներ կան, որ Չինաստանի Սինցզյան ինքնավար շրջանում գտնվող համակենտրոնացման ճամբարներում կան լուրջ չարաշահումներ, ինչպիսիք են զանգվածային կամայական կալանքը, խոշտանգումները և հարկադիր քաղաքական ինդոկտրինացիան:

Նշվում է, որ ԵՄ-ն մշտապես փորձել է խուսափել Պեկինի հետ առճակատումից և նոր պատժամիջոցները, 1989 թվականից ի վեր, առաջինն են:

 

Նելլի Մելքոնյան