Ովքեր են ձգտում Գյումրին ղեկավարել. Փաշինյանի ելույթից հետո մրցակցություն է սկսվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 20:56
Բանավեճի պնդումները՝ սխալներից մինչև մանիպուլյացիաներ․ Factor TV-ի ստուգումը՝ իրական ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:51
Ներքին Չարբախում ընդդիմադիրների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է. ՆԳՆ
05.06.2026 | 20:48
CNN-ը պնդում է՝ պատերազմի ընթացքում Իսրայելն Ադրբեջանում գաղտնի զորքեր է տեղակայել ու գործողություններ արել Իրանի դեմ․ Բաքուն հերքում է
05.06.2026 | 20:30
Երևանում մեկնարկել է Չեխիայի վիզաների դիմումների ընդունման կենտրոնի աշխատանքը
05.06.2026 | 20:16
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:12
1 մլրդ դրամից ավելի է ծախսվել արտահիմնադրամային միջոցներից․ Եգորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:59
«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 19:49
Ներքին Չարբախում վիճաբանություն և վրաերթ․ ՔՊ-ի աջակիցների մասնակցության մասին պնդումների ֆոնին ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
05.06.2026 | 19:43
Թաթոյանը պնդում է՝ Փաշինյանի իշխանությունը մեծացրել է Ռուսաստանից կախվածությունը․ որ պնդումն է ճիշտ, որը՝ սխալ
05.06.2026 | 19:30
ՀՀ-ն զենք է վաճառել 2 երկրի․ նոր երկրների վաճառքներ կլինեն․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:29
ՄԻՊ-ը ուսումնասիրում է «Արմատ մեդիա»-ում իրականացված խուզարկության հանգամանքները
05.06.2026 | 19:20
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
05.06.2026 | 19:17
Կրեմլի «Մատրյոշկա»-ն կեղծ լուրերի նոր շարք է տարածում Հայաստանի մասին․ The Insider
05.06.2026 | 19:14
ԿԸՀ-ն ժամը 22:00-ին նիստ կգումարի՝ քննելու «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դիմումը
05.06.2026 | 19:10
Էլինա Ավանեսյանը մրցաշարի կմասնակցի Հայաստանի հավաքականի կազմում
Բոլորը

Գյումրիում անիշխանությունից մեկ ամիս անց Նիկոլ Փաշինյանը փակագծեր է բացում, թե ինչպես է պատկերացնում համայնքի կառավարման վերականգնումը․ դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին այստեղ նախնական ընտրություններ կանցկացվեն։

«Մենք կխնդրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, համակիրների, համախոհների շրջանակից, որ առաջադրվեն թեկնածուներ, այդ թեկնածուներին քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք»,- հայտարարել է Փաշինյանը։

Դրանից հետո, ըստ նրա, ոչ բոլոր գյումրեցիների շրջանում քվեարկություն է լինելու, և հաղթած թեկնածուն նշանակվելու է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի ՔՊ-ի թեկնածուն հետագա ընտրություններում։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 28-ին քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց Վարդգես Սամսոնյանը, իսկ Սամվել Բալասանյանի հետ փոխկապակցված մեծամասնություն կազմող «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները վայր դրեցին մանդատները։ Սա հաջորդեց Բալասանյանին և մերձավորներին առնչվող քրգործի շրջանակում ձերբակալություններին։

Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից ժամեր անց գյումրեցի ՔՊ-ականներն արդեն կա՛մ հաստատում են իրենց ինքնաառաջադրվելու մասին, կա՛մ առնվազն չեն բացառում դրա հավանականությունը։

Ինքնառաջադրման մասին հայտարարում է Գյումրու քաղաքապետի նախկին տեղակալ, 29-ամյա Վահագն Մկրտչյանը։ Մասնագիտությամբ ատամնաբույժ Մկրտչյանը ՔՊ-ական է, Փաշինյանի տիկնոջ ազգականն է։ Նա փոխքաղաքապետ էր դարձել 2021 թվականի ընտրություններից հետո, սակայն հրաժարվեց պաշտոնից, երբ ՔՊ-ն ու «Բալասանյան» դաշինքը խզեցին կոալիցիոն հուշագիրը։

Իսկ ահա քաղաքապետի մեկ այլ նախկին տեղակալ՝ ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը, որն այժմ պատգամավոր է, անակնկալի է եկել Փաշինյանի հայտարարությունից։ Չնայած անակնկալին՝ նա հակված է առաջադրվել։

Մինչ այս, հայտարարվում էր, որ Գյումրու քաղաքապետի թեկնածուն իշխող ուժից լինելու է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, քանի որ նա Գյումրու ՔՊ տարածքային կառույցի նախագահն է։ Կուսակցությունում եղել է նման դիրքորոշում, որ տարածքային կառույցների ղեկավարները ՏԻՄ ընտրությունների ժամանակ լինելու են համայնքի ղեկավարի թեկնածուներ։ Արդյո՞ք Փաշինյանը փոխել է դիրքորոշումը՝ հաշվի առնելով նաև Կարեն Սարուխանյանի անվան շուրջ սկանդալային տեղեկությունները թմրանյութի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ և Փաշինյանի այն միտքը, որ ընտրված ժամանակավոր պաշտոնակատարը նաև քաղաքապետի թեկնածու կլինի։

Սարուխանյանն այս պահին, ի տարբերություն մյուս թիմակիցների, չի որոշել՝ առաջադրվելո՞ւ է ժամանակավոր պաշտոնակատարի համար անցկացվող ընտրությանը, թե՝ ոչ։ Ասում է՝ դեռևս պետք է հասկանա, թե Փաշինյանն ինչ մեխանիզմ է առաջարկում։

Գյումրիում ՔՊ-ականների միջև առկա տարաձայնությունների մասին մշտապես տեղեկություններ են շրջանառվում։ Որքան էլ կուսակցականները փորձում են հերքել, բայց ակնհայտ է թևերի բաժանումը։ Կարեն Սարուխանյանն իր թիմն է ձևավորվել և տարածքային կառույցը մեծամասամբ բաղկացած է իր թիմից, մասնավորապես, փոխնախագահը պատգամավոր Էմմա Պալյանն է, այժմ՝ պատգամավոր, նախկինում՝ իր օգնական։ Նրան աջակցում է նաև մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վահագն Մկրտչյանն ու Դավիթ Առուշանյանը հայտարարում են առանձին առաջադրվելու մասին, ստացվում է, որ ՔՊ-ն մեկ միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուս չունի։

Նշենք, որ Մկրտչյանն ու Առուշանյանը երկուսն էլ տարածքային կառույցի անդամներ չեն՝ արդյո՞ք տարաձայնությունների պատճառով չեն առաջադրվել, երբ ձևավորվում էր Գյումրու կառույցը։ Վահագն Մկրտչյանը, օրինակ, նշում է՝ իր անձնական որոշումն է եղել մաս չկազմել տարածքային կառույցի ձևավորմանը։ Նա, միաժամանակ, հաստատում է, որ քննարկումներ եղել են, թե ովքեր են կառույցի անդամ դարձել։

Կարեն Սարուխանյանն իր հերթին նշում է, որ թիրախավորել են ՔՊ-ի տարածքային կառույցը։

Այսօր հնարավոր չեղավ հարցի շուրջ պարզել Գյումրիում շատ թե քիչ ազդեցություն ունեցող վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի և Սուրեն Պապիկյանի ազգական Արթուր Պապիկյանի դիրքորոշումները։

ՔՊ-ականներից զատ՝ նաև այլ անձինք են ակտիվացել։ Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, այժմ Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ չի բացառում, որ ինքը ևս կառաջադրվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան