ՍԴ նախագահը դեմ արտահայտվեց 300․1 հոդվածի սահմանադրականության հարցի բանավոր քննելուն

Լուրեր

08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Դատավորներ Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը միջնորդեցին դիմումը քննել բանավոր ընթացակարգով՝ հաշվի առնելով նաև գործի հասարակական հնչեղությունը։ Արևիկ Պետրոսյանը հղում արեց ՍԴ աշխատակարգի 67֊րդ կետին, որով գործի քննության ցանկացած փուլում անհրաժեշտության դեպքում հնարավոր է անցնել բանավոր ընթացակարգի, մանավանդ, որ նման պրակտիկա ՍԴ֊ն ունեցել է։

Միջնորդությանը դեմ արտահայտվեցին ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, դատավորներ Երվանդ Խունդկարյանը և Էդգար Շաթիրյանը։ Դիլանյանի խոսքով՝ «հասարակության հիշողության մեջ ՍԴ-ի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ բոլոր պատկերացումները ձևավորվել են բացառապես ՍԴ-ի կայացրած որոշումների բովանդակության հիման վրա»։

Բացի այդ, ըստ ՍԴ նախագահի, բանավոր ընթացակարգի անցումը կարող է անհարկի ձգձգել գործի քննությունը։ Ի պատասխան սրան՝ Հրայր Թավմասյանն արձագանքեց․ «Եթե անհարկի ձգձգումների մասին էիք խոսում, պետք է բարի լինեիք հուլիսի 7֊ին նշանակված նիստը հաջորդ տարվա մարտի 23֊ին չքննել։ Պետք էր ժամանակին կազմակերպել, որ այս գործը քննվեր»։

Գործի քննությունն ընթանում է գրավոր ընթացակարգով։