Չեմ պատրաստվում լքել «Իմ քայլը»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ամեն մեկն իր չափով պատասխանատու է ստեղծված բարդ իրավիճակի համար՝ գոնե այն փաստով, որ ձևավորել են այս կառավարությունը: Դիտարկմանը, որ հասարակության և արցախցիների մի մասը դավաճան է համարում Նիկոլ Փաշինյանին՝ առանց իրենց իմացության հողերը հանձնելու …

