Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը:

«Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի բնակիչ, 51-ամյա տղամարդը Գյումրի քաղաքի 41-ամյա բնակիչ իր ծանոթի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ նրա օժանդակությամբ թմրամիջոցի ապօրինի ձեռք բերման շուրջ: Վերջինս գործով չպարզված անձից 100.000 ՀՀ դրամով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր՝ 13.55 գրամ քաշով, ինքնաշեն եղանակով պատրաստված «Ափիոն» տեսակի թմրամիջոց, փոխանցել Լոռու մարզի բնակչին, որը վերջինս ապօրինի պահել է իր մոտ, ինչն էլ հայտնաբերվել և վերցվել է կատարված անձնական խուզարկությամբ:

Բացի այդ, քննությամբ պարզվել է նաև, որ Լոռու մարզի բնակիչը գործով չպարզված անձից և հանգամանքներում, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու միասնական դիտավորությամբ, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8.52 գրամ քաշով «Ամֆետամին» տեսակի թմրամիջոց, որից 6.54 գրամը 2020թ. փետրվարի վերջերից մինչ մարտ ամսվա սկիզբն ընկած ժամանակահատվածում մաս-մաս ապօրինի իրացրել է Երևան քաղաքի բնակչին:

Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, Գյումրի քաղաքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 3-րդ մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Երևանի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով:

Լոռու մարզի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն, միաժամանակ, դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը: Քրեական գործով մյուս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: