ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 1-ին, ժամը 00։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում գտնվող բանջարեղենի կրպակից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 00։57-ին, մարել՝ 01։17-ին։ Պարզվել է, …

