Առաջարկվում է ավարտական կուրսում սովորող զինապարտ ուսանողին տալ տարկետում՝ մինչ 20 տարին լրանալը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկում է միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորողներին կառավարության որոշմամբ մեկ անգամ տալ տարկետում, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Սահմանվում է, որ օրենքի նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը:

«Կրթության մասին և Նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքների կարգավորումների շրջանակներում օրենսդիրը նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունը դիտարկել է միևնույն հարթակում ՝ այդ ոլորտում պետության վրա նույնաբնույթ պարտավորություններ դնելով: Սակայն օրենքը չի սահմանել հավասար մոտեցում՝ նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների միջև:  Եթե 19 տարին լրացած և նախնական մասնագիտական կամ արհեստագործական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված է մինչև ուսումնառության ավարտը ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ տարկետում ստանալու հնարավորություն, ապա 19 տարին լրացած և միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար այդ իրավունքը սահմանափակված է»,- նշեց Կոստանյանը:

Նախնական մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառության ժամկետը սահմանվում է 6 ամսից մինչև 3 տարի, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրի դեպքում ՝ 2-5 տարի: