ՔԿ-ում վարույթ է ընդունվել ԲԿ-ում երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

Լուրեր

08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է,որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում անչափահաս տղա երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«2021թ. մարտի 17-ին՝ ժամը 16:35-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:30-ին, իր կնոջ ներկայությամբ Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկներից մեկն ապտակել է անչափահաս որդուն՝ երեխային պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ կնոջը՝ հոգեկան ուժեղ տառապանք:

Երեխային պատճառված մարմնական վնասվածքների բնույթը և ծանրության աստիճանը պարզելու նպատակով, նյութերի նախապատրաստման ընթացքում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փորձագետի եզրակացության համաձայն՝ երեխայի դեմքի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, փակ գանգուղեղային վնասվածքները հասցվել են բութ, կոշտ առարկայով՝ առաջացնելով առողջության թեթև վնաս՝ կարճատև քայքայումով:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում: