ԱՄՆ Պետդեպի պաշտոնյայի ուշագրավ հայտարարությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահների մասին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԱՄՆ դիվանագետներն ու սենատորները նախօրեին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկել են Վրաստանում ստեղծված իրավիճակը։ Քննարկման ժամանակ ունեցած ելույթում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը նաև ուշագրավ հայտարարություններ է արել՝ կապված Լեռնային Ղարաբաղի ու այնտեղ ռուս խաղաղապահների ներկայության հետ։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո ավելի է պետք պաշտպանել Վրաստանի ժողովրդավարացման ջանքերը։

 

«Վրաստանի արևմտյան կողմնորոշման ամրապնդման ջանքերը հիմա ավելի քան կարևոր են՝ անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում ինտենսիվ ռազմական գործողություններից հետո։ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի տեղակայումը՝ «խաղաղապահների» տեսքով, նշանակում է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասի բոլոր երկրներում դիրքեր ունի։ Թուրքական ու ռուսական զորքերը հիմա Ադրբեջանում դիտարկում են հրադադարի պահպանումը համատեղ մոնիթորինգային կենտրոնում»,- ասել է Քենթը։

Նա նաև անդրադարձել է թուրքական կողմից առաջ մղվող տարածաշրջանային երկրներն ընդգրկող 3+3 ձևաչափին։

«3+3 տարածաշրջանային ձևաչափը, որն առաջարկվում է Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի կողմից, ուղղված է օգտագործելու այս նոր դինամիկան ու հետագայում մեծացնելու ռուսական, թուրքական և իրանական ազդեցությունները տարածաշրջանում։ Վրաստանը վախենում է, որ արդյունքում շրջափակված կամ բացառված կլինի մրցակցային ենթակառուցվածքային ու զարգացման այլ ծրագրերից։ Մենք հիմա ուղիներ ենք փնտրում, որով ԱՄՆ-ն կարող է ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասի երկրների համագործակցությանը՝ պահպանելով նրանց ինքնիշխանությունն ու գործողությունների ազատությունը»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

 

Էմմա Չոբանյան