Հռոմի Ֆրանցիսկոս պապին նվիրված ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ջանքերի մասին

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ամերիկահայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին պատմող «Ֆրանչեսկո» ֆիլմը մարտի 28-ից հասանելի կլինի։

«Այս կիրակի DiscoveryPlus-ով դիտեք «Ֆրանչեսկո» ֆիլմը և տեղեկացեք Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ներդրած հզոր ջանքերի ու շատ այլ բաների մասին: Ի հեճուկս տասնամյակներ շարունակվող ժխտման և ժխտողների կողմից աշխարհաքաղաքական մանևրների, ԱՄՆ Սենատը, Ներկայացուցիչների պալատը, Կոնգրեսի գրադարանը և իրազեկված աշխարհն այսօր հրապարակայնորեն ճանաչում են պատմական փաստերը։ Դա նույնիսկ ժխտողներն են անում, երբ մենակ են լինում: Կոնգրեսի երկկուսակցական անդամներն այժմ կոչ են անում նախագահ Բայդենին համոզվել, որ Գործադիր իշխանությունը հետևում է Ֆրանցիսկոս պապի օրինակին»,- նշել է Էսրաիլյանը։

Գրառմանը կից՝ Էսրաիլյանը հրապարակել է Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցից լուսանկար, որտեղ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն աղոթում է Ծիծեռնակաբերդի բարձունքում:

«Մեծ պատիվ էր ինձ համար գտնվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ այն ժամանակ, երբ Ֆրանցիսկոս պապն աղոթում էր ՝ ողջ աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելով Հայաստանի վրա»,- գրել է Էսրաիլյանը։

Հավելենք՝ «Ֆրանչեսկո» ֆիլմը պատմում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի կյանքի ու գործունեության մասին: Դրանում ներառված են հարցազրույցներ Ֆրանցիսկոս պապի, նրա ընտանիքի անդամների, Բենեդիկտոս XVI-ի և այլ անձանց հետ:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Հռոմի կինոփառատոնի շրջանակում: Այն արժանացել է իտալական հայտնի Kinéo մրցանակին: