Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը զուգահեռ Երևանի Աճառյան փողոցի մի հատվածը փակվել էր «Մուլտի գրուպ» կոնցեռնի տարբերանշանով բեռնատար մեքենաներով: Փակ էր նաև «Հաղթանակի» կամուրջը: Երևան-Աբովյան երթուղու ավտոբուսի վարորդները Գագիկ Ծառուկյանին սատարող բողոքի ցույցի ընթացքում փակել էին «Հաղթանակի» կամուրջը: