Բաքվի դատարանը երկարաձգել է գերեվարված հայ զինծառայողի կալանքի ժամկետը

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ապրիլի 23-ին Բաքվի ռազմական դատարանը երկարաձգել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Լյուդվիգ Մկրտչյանի՝ որպես կալանավորում ընտրված խափան միջոցը։ Նա մեղադրվում է ադրբեջանցի զինծառայողներին, իբր, խոշտանգելու մեջ։ Դատական նիստի արդյունքում նրա կալանավորման ժամկետը երկարաձգվել է 4 ամսով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 հոդվածով (ձերբակալված կամ սահմանափակման մեջ գտնվող անձանց ֆիզիկական կամ հոգեբանական տառապանք պատճառելը):

2000 թվականին Ադրբեջանի ռազմական դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ Լյուդվիգ Մկրտչյանի կողմից «հայկական գերության մեջ գտնվող ադրբեջանցիների նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ», որոնք, իբր, տեղի են ունեցել Արցախյան առաջին պատերազմի ընթացքում։

Նշենք, որ Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է անցյալ տարվա հոկտեմբերին։

Էմմա Չոբանյան