ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր է իր վաղեմի խորհրդական Էնթոնի Բլինքենին նշանակել ԱՄՆ պետքարտուղար, Ջեյք Սալիվենին՝ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական, իսկ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը կառաջադրվի որպես ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան: Այս մասին հայտնում է Bloomberg տեղեկատվական գործակալությունը։ Գործակալության տեղեկությունների համաձայն՝ Բայդենն արդեն սկսել է ձևավորել նախարարների կաբինետը, չնայած Դոնալդ Թրամփը դեռևս չի ընդունել իր պարտությունը։ …