Ապրիլի 24-ին, ժամը 9։00-11։00-ն ընկած ժամանակահատվածում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փակ կլինի՝ պայմանավորված պաշտոնական և օտարերկրյա պատվիրակությունների այցելություններով

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 23-ին, ժամը 23:00-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, կհնչեն Հայոց Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը՝ ի ոգեկոչում Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի։

Ապրիլի 24-ին, ժամը 9։00-11։00-ն ընկած ժամանակահատվածում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փակ կլինի՝ պայմանավորված պաշտոնական և օտարերկրյա պատվիրակությունների այցելություններով։

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված Հիշատակի և եռերգության միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին ժամը 23։00-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը կկատարեն Ջ. Վերդիի «Ռեքվիեմը»:

Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը, ժամը 24:00-ին Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Վ. Մոցարտի «Ռեքվիեմը»:

Ապրիլի 24-ին, ժամը 19:15-ին Կ. Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրում, ի հիշատակ հայոց ցեղասպանության նահատակների, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո տեղի կունենա համերգ: Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով հանդես կգան Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային և Երևանի պետական կամերային երգչախմբերը։

Հարգելի հայրենակիցներ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներին և արարողություններին մասնակցելիս անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները` կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն։

ՀՀ պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով