Հայկական կողմն ակնկալում է հզոր բանակ հիմնել Ռուսաստանի օգնությամբ․ Արմեն Գրիգորյան

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական կողմն ակնկալում է հզոր բանակ հիմնել Ռուսաստանի օգնությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Երևանն արդեն հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերում բարեփոխումները կիրականացվեն Ռուսաստանի օժանդակությամբ:

«Ըստ մեզ ՝ վերջին տասներկու տարվա ընթացքում Ռուսաստանի Զինված ուժերի բարեփոխումները ամենահաջողներից են. բանակի արդիականացումը և օպտիմիլացումը, արդյունավետության բարձրացումը, կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումը ու ժամանակակից զենքերը Ռուսաստանին օգնել են ունենալ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը: Համոզված ենք՝ Ռուսաստանի օգնությամբ մենք կանցնենք այս ճանապարհը և կստեղծենք հզոր հայկական բանակ », – ասել է Գրիգորյանը:
Նա պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք Հայաստանը ժամանակակից զենք է գնելու և ումից:

«Զենքի վերաբերյալ ես կցանկանայի նշել, որ մենք ձեռք կբերենք լավագույն զենքերը, և դուք գիտեք, թե որ երկիրն է առաջատար այս ոլորտում: Միևնույն ժամանակ, մենք նախատեսում ենք հետագայում ակտիվորեն զարգացնել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը», – ասել է Գրիգորյանը։

Տաթև Ֆռանգյան