ՀՀ-ն ամեն բան կանի դիվանագիտական ճանապարհով ԼՂԻՄ-ի կորսված տարածքները վերադարձնելու համար․ Արմեն Գրիգորյան

Լուրեր

17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
Բոլորը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամեն բան կարվի, որպեսզի վերադարձվի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի 2020 թվականի աշնանը կորսված տարածքները։

«Ինչ վերաբերում է տարածքներին, ապա ենթադրում եմ, ձեզ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը, որոշակի սահմաններով, ճանաչված է միջազգային հանրության կողմից, և մենք ամեն բան կանենք, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ օկուպացված տարածքները»,- հայտարարել է Գրիգորյանը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման մասին մտածելը դեռևս վաղ է։ «Նախքան խաղաղ կարգավորման մասին խոսելը, անհրաժեշտ է պարզ փաստեր փաստել․ ղարաբաղյան հակամարտությունը դեռևս լուծված չէ։ Այս հակամարտությունը հնարավոր չէ լուծել ուժով կամ ուժի կիրառման սպառնալիքով։ 2020 թվականի սեպտեմբերին ռազմական ագրեսիայի դիմելով Ադրբեջանի իշխանությունները խախտեցին հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում ընկած 3 սկզբունքներից մեկը՝ ուժ չկիրառելը կամ ուժի սպառնալիքը»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Նա նշել է, որ կան տարիների ընթացքում համաձայնեցված սկզբունքներ, դրանց բաղադրիչներ, որոնց վրա պետք է հիմնված լինի հակամարտության կարգավորումը: «Այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները նույնպես համերաշխ են մեզ հետ, իրենց վերջին համատեղ հայտարարությունում ընդգծվել է, որ հակամարտությունը պետք է լուծվի «կողմերին լավ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»», – ասել է Գրիգորյանը:

 

Տաթև Ֆռանգյան