ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի։ Այն կարևոր ներդրում է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման հարցում, որոնցից շատերը իրենց արտացոլումն են ստացել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Դա վերաբերում է Ադրբեջանին այն շրջանների վերադարձմանը, որոնք տեղակայված են Լեռնային …

