Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի արտգործնախարարին

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Լիտվայի հետ հարաբերությունների զարգացմամբ՝ երկկողմ ու բազմակողմ ձևաչափով: «Որպես ժողովրդավարական երկիր՝ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ համագործակցությունը, նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում», – ասել է նա: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հետպատերազմական դժվարին ժամանակաշրջանում Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը՝ ի շահ իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության:

Արտգործնախարար Լանդսբերգիսը նշել է, որ Լիտվան զորակցում է հայ ժողովրդին պատերազմի, կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման գործում և պատրաստ է, նաև որպես ԵՄ անդամ, սատարել այս գործընթացին, հումանիտար օժանդակություն ցուցաբերել: Նրա խոսքով՝ ԵՄ-ն կարևորում է Հայաստանում ժողովրդավարության զարգացումը և այդ գործընթացում առավել ակտիվ ներգրավվումը:

Նիկոլ Փաշինյանն ու Գաբրիելյուս Լանդսբերգիսը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների և զարգացումների շուրջ:

Անդրադառնալով հետպատերազմական վիճակին՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին դեռևս անազատության մեջ պահելու, Բաքվի կողմից շարունակվող ագրեսիվ հայատյաց հռետորաբանության, «ռազմավարի պուրակի», Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հնչող նկրտումների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման գործողությունների մասին: Այս ամենը, ըստ նրա, ակնհայտ է դարձնում այն, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել «անջատում հանուն փրկության» սկզբունքը: Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար և ընդգծել, որ ժողովրդավարական ուղիով առաջ շարժվող Հայաստանը, հաշվի առնելով արժեհամակարգային ընդհանուր հենքը, ԵՄ-ից և ԵՄ անդամ երկրներից նախևառաջ ակնկալում է համարժեք գնահատական Ադրբեջանի հակահայ քաղաքականությանը:

Լիտվայի ԱԳ նախարարը նշել է՝ ԵՄ-ն հստակ դիրքորոշում է ներկայացրել, որ բոլոր պատանդները, գերիները պետք է վերադարձվեն, և Լիտվան ևս միանում է այդ դիրքորոշմանը: Նա նաև ընդգծել է, որ Լիտվան լիովին սատարում է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին: