Մենք վերահաստատում ենք Լիբանանի հետ մեր բարեկամական հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը. Դումանյան

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ու Լիբանանի Հանրապետության երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանն այսօր ստորագրել են երկու գերատեսչությունների միջև երիտասարդության ու սպորտի ոլորտում համագործակցության մասին մտադրությունների նամակ. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի խոսքով՝ այդ փաստաթուղթը նոր խթան է Հայաստանի և Լիբանանի միջև երիտասարդության ու սպորտի ոլորտում փոխգործակցության զարգացման համար:

«Հարգարժա՛ն տիկին նախարար, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ Ձեր պատմական հայրենիքում: Ուրախ եմ, որ կարողացանք արձանագրել հայ-լիբանանյան հարաբերությունները երիտասարդության և սպորտի ոլորտում զարգացնելու մեր մտադրությունը, ինչին, համոզված եմ, շուտով կհաջորդեն գործնական քայլերը: Այսպիսով՝ մենք վերահաստատում ենք Լիբանանի Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերությունները և վաղեմի սերտ կապերն առավել ամրապնդելու և զարգացնելու պատրաստակամությունը»,- ասել է Վ. Դումանյանը և վստահություն հայտնել, որ փաստաթղթի ստորագրումը կնպաստի նաև լիբանանահայ համայնքի հետ կապերի ամրապնդմանը:

Վարդինե Օհանյանը շեշտել է, որ հպարտ է որպես Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի հատուկ ներկայացուցիչ Հայաստան այցելելու, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ մտադրությունների նամակ ստորագրելու կապակցությամբ:

«Շնորհակալ եմ և շատ ուրախ այս առիթի համար: Ցանկանում եմ ընդգծել մտադրությունների նամակի ստորագրման կարևորությունը և վստահեցնել, որ երկու պետությունների ու ժողովուրդների պատմական բարեկամությունը երկկողմանի համագործակցությամբ շատ ավելի կամրապնդվի հատկապես երիտասարդության և սպորտի ոլորտում: Այժմ Լիբանանի երիտասարդությունը լուրջ մարտահրավերներ և դժվարություններ ունի հատկապես աշխատաշուկայում. շատերը, չկարողանալով հայրենի երկրում օգտագործել իրենց ներուժը, արտագաղթում են: Ուստի հույս ունեմ, որ մեր երկրների միջև փորձառության փոխանակումը և այս փաստաթղթի գործնական կիրառումը երիտասարդներին կօգնեն հաղթահարել նաև այդ դժվարությունները»,- ասել է Վ. Օհանյանը և շնորհակալություն հայտնել գործընկերային հարաբերությունների համար:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և Լիբանանի Հանրապետության երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանը վստահեցրել են, որ մտադրությունների նամակի ստորագրման արդյունքները երկար սպասեցնել չեն տա:
Մտադրությունների նամակի ստորագրմամբ նախարարներն արտահայտում են երիտասարդության և սպորտի ոլորտում առկա համագործակցությունն ընդլայնելու իրենց մտադրությունը՝ հիմք ընդունելով փոխադարձության, փոխըմբռնման և փոխշահավետության սկզբունքները: Մտադրության նամակի իրագործման հետագա պայմանավորվածությունները լրացուցիչ կքննարկվեն կողմերի միջև: