Արցախում նախատեսվում է հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորություններից ազատել այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք գործունեություն են իրականացրել պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը: «Մշակվել և Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է ադրբեջանական …

