Թուրքիայում ժամանակավորապես փակվում են ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսությունները

Լուրեր

30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն փակ նիստում քննում է քաղաքական ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
30.06.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսությունները ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ հայտարարել են, որ երկուշաբթի և երեքշաբթի փակ կլինեն՝ զգուշանալով հնարավոր բողոքի ցույցերից։

«Բողոքի ցույցեր կարող են գրանցվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների հիշատակին Սպիտակ տան կողմից ապրիլի 24-ին արված հայտարարությունից հետո: Որպես զգուշավորության միջոց Անկարայում ԱՄՆ դեսպանատունը, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը, Ադանայում ԱՄՆ հյուպատոսությունն ու Իզմիրում ԱՄՆ հյուպատոսական գործակալությունը երկուշաբթի՝ ապրիլի ՝ 26-ին և երեքշաբթի՝ ապրիլի 27-ին փակ կլինեն ԱՄՆ քաղաքացիներին ամենօրյա ծառայությունների ու վիզայի տրամադրման համար »,-ասված է հաղորդագրության մեջ։

Դիվանագիտական գերատեսչությունը նաև խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել ԱՄՆ կառավարական շենքերի շրջակայքից և «ծայրահեղ զգուշություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ կամ օտարերկրացիներ»: