Ագարակ մաքսային կետ պահեստը զրկվել է լիցենզիայից և այս պահին չի գործում․ ՊԵԿ

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Մեղրիի մաքսատունը շարունակում է իր աշխատանքը, իսկ Ագարակի մաքսակետ պահեստը զրկվել է լիցենզիայից և այս պահին չի գործում։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ պահեստում հայտնաբերվել են բավականին լուրջ խախտումներ։

«Դեռ մեկ ամիս առաջ ՊԵԿ նախագահի հանձնարարականով մասնագետներ են գործուղվել և ստուգումներ իրականացրել: Դա պարբերաբար կատարվող աշխատանք է, և հերթական անգամ մասնագետները ստուգումներ իրականացնելու արդյունքում Ագարակում հայտնաբերել են բավական կոպիտ խախտումներ, որոնք թույլ չեն տալիս պահեստի շահագործումն այդ վիճակով, այդ պատճառով դադարեցվել է լիցենզիան։ Բայց, այնուամենայնիվ, պահեստի՝ այս պահին չգործելը չի նշանակում, որ բեռները մնալու են սահմանին կամ տեղաշարժ չի լինելու։ Գոյություն ունեն բազմաթիվ այլ պահեստներ, որտեղ կարող են գալ, բեռնաթափվել և ստուգում իրականացնել»,- նշեց ՊԵԿ խոսնակը։

Լուսինե Մկրտչյանը հերքեց տեղեկությունները, ըստ որոնց՝ հայ–իրանական սահմանին՝ Մեղրիի անցակետի մոտ այս պահին Հայաստանից Իրան ուղևորվող բեռնատարերի խոշոր կուտակում կա։

«Բացարձակ կուտակում չկա, մաքսատունը շարունակում է իր աշխատանքը»,- վստահեցրեց նա։

Անժելա Պողոսյան