Թուրքիայից զգուշացնում են՝ առաջիկայում տարբեր ձևաչափերով կպատասխանեն Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ցեղասպանություն են համարվում, «պարզապես վրդովեցուցիչ» են, և Թուրքիան առաջիկա ամիսներին կպատասխանի։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը։

«Առաջիկա օրերին ու ամիսներին կլինի տարբեր ձևերի, տեսակի ու աստիճանի արձագանք»,- Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Նա չի նշել, սակայն, Անկարան կսահմանափակի՞ ԱՄՆ-ի մուտքն Ինջիրլիքի ռազմաբազա, որն օգտագործվել է Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարում միջազգային կոալիցիայի աջակցման համար։
«Տեղում ու ժամանակին մենք կշարունակենք արձագանքել այս անարդար հայտարարությանը»,- ասել է Քալընը։
Բացի այդ, սպասվում է, որ այս շաբաթ Թուրքիայի խորհրդարանը հայտարարություն է անելու։ Ըստ վերլուծաբանների՝ պատգամավորները կարող են հռետորական կերպով պատասխանել Բայդենին՝ եվրոպացի վերաբնակների կողմից բնիկ ամերիկացիների հանդեպ վերաբերմունքը «ցեղասպանություն» որակելով։

Թուրքիայի նախագահի խոսնակը նաև հայտնել է, որ Թուրքիային ԱՄՆ պաշտոնյաներն ասել են՝ հռչակումը որևէ հիմք չէ հատուցման իրավական պահանջների համար։ Այնուամենայիվ, Էրդողանն ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցում ասել է, որ «մեծ սխալ է» այդ հայտարարությունը շարունակելը։

«Ամենը մեկ բառով ներկայացնել ու փորձել ցույց տալ, որ թուրքերը ներգրավված են, մեր Օսմանյան նախնիները ներգրավված են ցեղասպան գործողություններում, պարզապես վրդովեցուցիչ է։ Դա պատմական փաստերով չի ապացուցվում»,-եզրափակել է Քալընը։

Էմմա Չոբանյան