«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ որոշում, որով առաջարկվում է չեղարկել ռազմական դրությունը ՀՀ-ում: Նոյեմբերի 9-ին ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագիրը վերջ դրեց մարտական գործողություններին, դրանից հետո եղան ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և արտգործնախարարի հայտարարությունները, որ այլևս անվտանգությունը կարելի է համարել ապահովված: Այս մասին ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ …