ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիրում նշել են սահմանապահի օրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 10:07
Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը
11.09.2026 | 09:53
Շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է
11.09.2026 | 09:42
Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է․ Ավանեսյան
10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետությունում նշում են Սահմանապահի օրը: Մասնագիտական տոնի առիթով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիրում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանը, տնօրենի տեղեկալները, պաշտոնատար անձինք, Սահմանապահ զորքերի հրամանատարությունն ու հյուրեր:

Կազմակերպված միջոցառումների շարքը մեկնարկել է 2020 թվականի արցախյան պատերազմում հավերժ հերոսացած սահմանապահների հիշատակը հավերժացնող խաչքարի օծման հոգևոր արարողությամբ՝ նրանց հարազատների մասնակցությամբ:

Այնուհետև, Սահմանապահ զորքերի վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի է ունեցել օրվա առիթով կազմակերպված պաշտոնական արարողություն, որի ընթացքում իր խոսքով ներկաներին է դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանը. շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ և նշել, որ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում անցել են նշանակալի ճանապարհով, կերտել իրենց ուրույն կենսագրությունը և այսօր հպարտ կեցվածքով արձանագրում են անցած ուղու ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու հաջողությունները:

ՀՀ ԱԱԾ տնօրենն առանձնահատուկ կերպով ընդգծել է, ինչպես 2020 թվականի արցախյան պատերազմում, այնպես էլ մեր հայրենիքի պատմության տարբեր փուլերում հավերժ հերոսացած սահմանապահների ու նաև բոլոր հերոս հայորդիների սխրագործությունները՝ հավերժ փառքի ու գնահատանքի խոսքեր հղելով նրանց հայրենանվեր առաքելությանը:

Մասնագիտական տոնի առթիով շնորհավորանքի ու հիշատակի խոսքեր են հղել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Ա. Մարալչյանը, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի պետ Ռ. Գոլուբիցկին և ՍԶ վետերանների միավորման խորհրդի նախագահ Հ. Կարապետյանը:

Այնուհետև, ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից հավերժ հերոսացած սահմանապահների հարազատներին են հանձնվել նրանց շնորհված պետական պարգևները:

Արարողությունն ամփոփվել է հերոս սահմանապահների մասին պատմող հայրենասիրական ակնարկային տեսաֆիլմով:

Սահմանապահի օրվա առիթով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիրում բացվել է նաև հերոս սահմանապահների անունները հավերժացնող փառքի անկյուն-հուշատախտակ, որտեղ տեղադրվել է N սահմանապահ  ջոկատի տարածքից տեղափոխված 13-րդ դարի հայկական պատմական խաչքար՝ նպատակ ունենալով խորհրդանշել հայ ժողովրդի բազմադարյա ու հերոսական պատմության հավերժական երթը:

Մանրամասները՝ տեսանյութում։