Թուրքիան վտանգավոր խաղ է սկսում․ ինչքան հակադրվի ԱՄՆ-ին՝ մեծ-մեծ խոսի, այնքան մեր օգուտն է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 19:44
27 պատռած քվեաթերթիկ վավեր ճանաչվեց․ «Ծալածները համարել են անվավեր ու պատռել». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:30
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ
09.06.2026 | 19:17
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Վրաստանում չինական և ռուսական ազդեցության վերաբերյալ օրինագիծ
09.06.2026 | 19:04
Առաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ
09.06.2026 | 18:49
Թբիլիսիի կողմից Բաքու արտաքսված ադրբեջանցի լրագրողը կալանավորվել է
09.06.2026 | 18:39
Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում «Ազգային-ժողովրդավարական» բևեռի անդամ, դիվանագետ Արա Պապյանի հետ

-Պարո՛ն Պապյան, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, ինչը հայերիս դարավոր պայքարի արդյունքն է։ Դուք գտնվում եք ԱՄՆ-ում։ Ի՞նչ մթնոլորտ է հայկական համայնքում։ Այդտեղ շփվում եք նաև ամերիկացի պաշտոնյաների հետ, ինչ է կատարվում՝ ի՞նչ կարող եք հաղորդել։

Երկակի զգացողություն կա․ մեկը, բնականաբար, ուրախությունն է, որովհետև սա տասնամյակների պայքարի արդյունքն էր, և սա մեծ հնարավորություններ է բացելու պահանջատիրության համար։ Մյուս կողմից՝ կասեի, որ կա անորոշության զգացողություն, որովհետև մարդիկ վարժվել էին Ցեղասպանության ճանաչման պրոցեսին, հիմա կարող է փոփոխություն տեղի ունենա։ Այսինքն՝ Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի նախագահի մակարդակով համեմատաբար նոր փաստ է և նոր մոտեցումներ է պահանջում։ Անհրաժեշտ է ի մի բերել ներկա դրությունը և նախանշել անելիքները։

-Այս օրերին, թերևս, ամենաշատ հանդիպած հարցը հետևյալն է՝ ի՞նչ հետևանքներ պետք է ունենա Ջո Բայդենի հայտարարությունը, ո՞րն է լինելու հաջորդ քայլը, արդյո՞ք դա Թուրքիային դատի տալը և փոխհատուցում պահանջելն է։ Դուք ի՞նչ ճանապարհ եք տեսնում։

-Պետք է ասել, որ այդ փոխհատուցումները տարբեր մակարդակների են, մեկն անհատական, ընտանեկան մակարդակն է, երբ ԱՄՆ-ի քաղաքացիներն ամերիկյան դատարաններում սկսեն գործընթացներ Թուրքիա պետության դեմ՝ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, մյուս մակարդակում հայկական կազմակերպություններն են, մասնավորապես՝ Եկեղեցին, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, որոնք սեփականություններ են ունեցել, և երրորդ մակարդակը միջպետականն է։ Ես տարիներ ի վեր զբաղվում եմ ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով, ինչը, կարծում եմ, հնարավորություն կտա դրանք արդեն որպես ԱՄՆ-ի պարտավորություններ առաջ մղել։ Բայց դա հսկայական աշխատանք է, որովհետև պետք է մի ամբողջ փաթեթ պատրաստել ու գնալ առաջ։ Դա լծակ է Թուրքիայի վրա։ Նրանք, ովքեր ասում են, որ անհրաժեշտ է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավել․․․ բնականաբար՝ ես էլ կողմնակից եմ բարելավմանը, բայց այդ բարելավումը հնարավոր է, եթե Թուրքիայի վրա ազդեցության լծակ ունես։ Եթե չունես լծակ, Թուրքիան քեզ հետ հարաբերություն չի բարելավի։ Բայդենի ճանաչումը ոչ միայն իրավական, այլև մեծ քաղաքական լծակ է, դա ցույց տվեց, որ ԱՄՆ-ի համար Թուրքիան այլևս չունի այն կարևորությանը, որ ունեցել է տարիներ ի վեր։

-Ռուսական պետական հեռուստաալիքները Բայդենի քայլը ներկայացրին այն լույսի ներքո, թե Միացյալ Նահանգները Թուրքիային պատժում է, իբր, իր անկախ քաղաքականության համար միջազգային հարցերում։ Ինչո՞վ եք պայմանավորում նման մեկնաբանությունը։

-Թուրքիային սիրաշահելը ՌԴ-ի վերջին տարիների քաղաքականությունն է։ Եթե ռուսները դա անվանում են «անկախ քաղաքականություն», ամերիկացիները կոչում են «դավաճանական քաղաքականություն»։ Թուրքերը դավաճանում են իրենց դաշնակիցներին, և այսօր ՆԱՏՕ-ն համարում է՝ Թուրքիան իրեն դաշնակից չէ։ Բայդենն իր առաջին այցը պետք է անի Միացյալ Թագավորություն, ապա գնալու է Բրյուսել՝ Եվրամիության կառույցներ։ Սրանով ցույց են տալիս իրենց առաջնահերթությունները։ Նոր անակնկալներ կարող է սպասեն Թուրքիային, որովհետև Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրները ևս բավականին լուրջ դժգոհություններ ունեն Թուրքիայից։ Թուրքիան փորձում է վերադառնալ իր օսմանյան արմատներին և հանդես գալ որպես իսլամանական աշխարհի առաջնորդ՝ հակադրվելով ԱՄՆ-ին և Իսրայելին, ինչը թանկ է նստելու նրանց վրա։

-Ըստ լրատվամիջոցների՝ նախատեսվում է, որ կառավարության առաջիկա նիստում Թուրքիան կքննարկի ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցների հարցը։ Թուրքիայի իշխանությունները Բայդենին կոշտ հակահարված տալու մասին են հայտարարել, խոսք է գնում ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը դադարեցնելու հարցի, ինչպես և՝ Ինջիրլիք ավիաբազայից ԱՄՆ-ի օգտվելու վրա արգելք դնելու մասին։ Ի՞նչ կարող է տեղի ունենալ թուրք-ամերիկյան հարաբերություններում։

-Գիտեք, այդ բառը՝ «պատժամիջոց», շատ ծիծաղելի է հնչում, որովհետև Թուրքիան իրենից ոչինչ չի ներկայացնում՝ պատժելու համար Միացյալ Նահանգներին, չի էլ կարող։ Ես կարծում եմ՝ ներքին քաղաքականության համար Էրդողանը «լավ տղայի» կերպարով է հանդես գալիս իր երկրում և իրենք իսկապես հավատացել են՝ իրենցից ինչ-որ բան են ներկայացնում։ Իրենք որպես տարածաշրջանային ուժ կան, բայց երբ համեմատում ենք ԱՄՆ-ի հետ․․․ ԱՄՆ-ն մի քանի օրում կարող է սնանկացնել Թուրքիային, էլ չեմ ասում՝ ռազմական առումով կարող է ջախջախել՝ ինքը չմասնակցելով, ամերիկացիներն արագ կսկսեն զինել քրդերին։ Թուրքիան չի կարող պատժել ԱՄՆ-ին։ Մենք տեսանք, որ արդեն մի շարք ծրագրերից դուրս են դրել Թուրքիային, մասնավորապես՝ F-35 օդանավերի գնման։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ից դուրս գալուն, ես չեմ կարծում՝ այդ քայլին կգնա, այն կիսամեռ կառույց է, երկկողմ են գործում։ Ինչ մնում է Ինջիրլիք ավիաբազայից ԱՄՆ-ի օգտվելու վրա արգելք դնելուն, ապա այն իրենից առանձնապես մի բան չի ներկայացնում իրենից։ Այն ավելի շատ կարևոր էր ԽՍՀՄ-ի տարիներին, ԱՄՆ-ն Կրետե կղզում այսօր ունի մեծ հնարավորություններ։ Ինչպես նաև ԱՄՆ-ն կարող է Վրաստանում, և ինչու ոչ Հայաստանում ռազմաբազաներ ունենալ և, ի տարբերություն ռուսականի, դա չի լինելու մեզ հեծած, ձրի, այլ լինելու է վճարովի։ Այնպես որ՝ Թուրքիային փոխարինողներ միշտ կարող են գտնվել։ Թուրքիան վտանգավոր խաղ է սկսում, և ինչքան հակադրվի ԱՄՆ-ին, ինչքան մեծ-մեծ խոսի, այնքան մեր օգուտն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան