Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է կայուն լարված մնալ: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Նա նշեց, որ օրական կտրվածքում դեռ հանրապետությունում գրանցվում է կորոնավիուսով վարակվելու 800-1000 դեպք, մահերի թիվը օրական 10-ից ավելի է: «Վիրուսի վերարտադրողության ցուցանիշը 1-ի շրջանակում է, …

