ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին և որդուն մեղադրանքներ են առաջադրվել

Լուրեր

07.04.2026 | 21:55
Արարատ Միրզոյանը նվեր է ստացել Օմանի ԱԳ նախարարից
07.04.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.04.2026 | 21:13
Իրանում ավելի քան երեք տարի ձերբակալված ֆրանսիացի զույգը ազատ է արձակվել, ուղևորվում են Ֆրանսիա
07.04.2026 | 21:00
Թրամփի սպառնալիքը Իրանի դեմ միջուկային զենքի կիրառման մասին է, բայց դա իրատեսական չէ․ սա քարոզչական հնարք է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 20:44
Ադրբեջանում սկսել են արգելել հիջաբ կրել հանրակրթական դպրոցներում
07.04.2026 | 20:30
Վարկանիշի փոփոխություն՝ հօգուտ Փաշինյանի․ ով որքան ձայն կհավաքի, եթե ընտրությունները լինեն վաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 20:14
Սիմոնյանն իր էջում տեղադրել է Factor TV-ի տեսանյութի մոնտաժված տարբերակը, որում ընտրողաբար է ներկայացված ԱԺ դիմաց հավաքվածների խոսքերը
07.04.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ մեծ մարտահրավերներ կան, բայց լուրջ բանավեճ չկա ընտրություններին մասնակից ուժերի միջև․ Արամ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:46
Էրդողանը դատապարտել է Իսրայելի հյուպատոսության վրա հարձակումը՝ այն անվանելով «ծրագրված սադրանք»
07.04.2026 | 19:33
Աարոն Ռեմզին ավարտել է կարիերան
07.04.2026 | 19:19
ՔՊ-ն ամբողջությամբ ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:16
Միջոցներ ենք փնտրում՝ տնային կալանքում գտնվողների ընտրության մասնակցությունն ապահովելու համար. Ջուլհակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:15
Ցավում եմ, եթե Սամվել Կարապետյանի անունն էր ուժեղ տղաների ուժը. չի՛ կարող մասնակցել ընտրություններին․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:02
Պուտինի հետ զրույցում Օրբանն իրեն համեմատել է մկան հետ, որը առյուծին ցանցից ազատում է. Bloomberg
07.04.2026 | 18:48
Ջրի որակ ու կեղտաջրերի մաքրում․ փոխվարչապետը հանդիպել է «Վեոլիա»-ի փոխնախագահին
Բոլորը

Դատարան է ուղարկվել պաշտոնատար անձի և նրա հետ փոխկապակցված անձի կողմից հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու վերաբերյալ առաջին քրգործը

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով 2020թ. փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:

Քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ, որտեղ կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորրվել էր, որ Հ. Դ.-ն, 2018թ. հունիսի 20-ից մինչև 2019թ. հունվարի 14-ը հանդիսանալով ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր և կրելով գույքի և շահերի հայտարարագրման պարտականություն՝ 2018թ. հոկտեմբերի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաև 2019թ. հունիսի 11-ին պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ գույքերի մասին տվյալները:

Մասնավորապես՝ հայտարարագրերում չեն արտացոլվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 107,134,8 քմ մակերեսով և 7.1մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով համատեղ սեփականության իրավունքով բնակարանը, Արարատի մարզի Այնթափ համայնքում գտնվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանոող 600.000 ՀՀ դրամով ձեռք բերված, 190.560 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 1,92 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 741,4 քմ մակերեսով կիսակառույց տնից, 0,051 հա տնամերձ հողամասից բաղկացած, ավելի քան 38մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով, 700.000 ՀՀ դրամով ձեռք բերված իրեն և կնոջը համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 299.815 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, 200.000 ՀՀ դրամով ձեռք բերված՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն և կնոջը պատկանող 0,048 հա տնամերձ հողամասը, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղական համայնքում գտնվող 1.7մլն ՀՀ դրամով ձեռք բերված և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,1262 հա հողամասը, նույն համայնքում գտնվող 500.000 ՀՀ դրամով ձեռք բերված և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,0676 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը։

Հ. Դ.-ն չի հայտարարագրել նաև պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ երկու բանկում իր անվամբ բացված դրամային հաշվներին ունեցած շուրջ 1.9մլն ՀՀ դրամը։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է նաև, որ նրա որդին՝ Ա.Դ-ն ևս, նույն ժամանակահատվածում հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձ և ունենալով հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում իր գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականություն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և եկամուտների մասին 2018թ. հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է տվյալ հարկային տարում՝ 2018թ. նոյեմբերի 6-ին, 4.9մլն ՀՀ դրամով Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող, 0․0214 հա հողամասը ձեռք բերելու և դրա նկատմամբ իր և մեկ այլ անձի համատեղ սեփականության իրավունքը գրանցելու մասին տվյալը։

Նույն հայտարարագրում Ա. Դ.-ն չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող BMW X6 5.0 IX մակնիշի, 2009թ թաղարկման ավտոմեքենան 2018թ. նոյեմբերի 11-ին 4մլն ՀՀ դրամով վաճառելու մասին տվյալը, բանկում ունեցած վարկային գծով բանկի առջև հոր պաշտոնավարման դադարեցման օրվա դրությամբ ունեցած 2493 ԱՄՆ դոլարի չափով պարտավորությունը, նույն բանկում ունեցած «Ապառիկ տեղում վճարված ֆակտորինգ» տեսակով պարտավորությունները, որոնք հոր պաշտոնավարման դադարեցման օրվա դրությամբ կազմել են ընդհանուր շուրջ 1մլն ՀՀ դրամ։

Հայտարարագրման ենթակա նշված անշարժ գույքերի և դրամական միջոցների վերաբերյալ տվյալները թաքցնելը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով, այն է՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքով գույքերի չհայտարարագրմանը։

Նշված հանցավոր արարքները կատարելու համար Հ.Դ.-ին և Ա.Դ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2021թ. ապրիլի 16-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործից նրանց վերաբերյալ գործի մասն անջատելու մասին, որով հայտարարվել է նախաքննության ավարտ:

2021թ ապրիլի 28-ին քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: