Կառավարությունը գրավոր ընթացակարգով պատրաստվում է սահմանամերձ համայնքների վերաբերյալ որոշում ընդունել, այն վերաբերում է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի ցանկում լրացումներին: «Նախագծի ընդունման դեպքում ցանկը կլրացվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ևս 39 համայնքով, ընդհանուր առմամբ, այդ համայնքների թիվը կկազմի 77»,- Կառավարության նիստում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նախարարի խոսքով՝ տվյալ համայնքերի համար …

