ԱԳ նախարար Արա Այվազյանի հայտարարությունը` Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ Ինչպես գիտեք, սա ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստն է: Սա ժամանակային առումով պատեհ և կարևոր հանդիպում է, որի ընթացքում մենք քննարկելու ենք հարցերի լայն շրջանակ, այդ թվում` իրավիճակը Արցախում և տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը, ինչպես նաև …

