Factor TV-ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանի հետ -Երեկ, ի թիվս այլ ուժերի, հանդիպել եք ԱԺ նախագահին։ Ըստ Արարատ Միրզոյանի՝ քննարկվել են ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ուղիները։ Որո՞նք են դրանք։ -Քննարկվել են տարբեր բաներ, իհարկե։ Դրանցից մեկը, օրինակ, արտահերթ ընտրություններն են, մյուսը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հաջորդը՝ անվստահություն հայտնելն է Ազգային ժողովի կողմից։ …

