Հայաստանի ամերիկյան համալսարանի 45 դասախոս հայտարարություն է տարածել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հայտարարությունը՝ ստորև․ Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տիրող քաղաքական, տնտեսական, սոցիալական և ռազմական հետպատերազմյան ճգնաժամից և հիմք ընդունելով կառավարության պարտավորության կատարման ձախողումը՝ · ապահովելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը, · պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը և պետական սահմանների անձեռնմխելիությունը, · պատվելու պատերազմի հերոսներին …

