Ես անձնապես դեմ կլինեի ԲՀԿ-ի հետ կոալիցիային, բայց չի բացառվում,որ այդպիսի բան լինի. Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

Եթե անգամ 50 տոկոս ստանա իշխանությունը ընտրություններում, էլի որևէ ուժի հետ կոալիցիայի անհրաժեշտություն կառաջանա, որովհետև կան օրենսդրական գործընթացներ, որտեղ պահանջվում է որակյալ մեծամասնություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:

Հարցին, թե ում հետ է ՔՊ-ն հնարավոր համարում կոալիցիա կազմելը նոր խորհրդարանում, Աղազարյանը պատասխանեց, որ ինքը կարող է ասել, թե ում հետ չեն կարող կոլաիցիա կազմել. «Չենք կարող  կոալիցիա կազմել բոլոր այն ուժերի հետ, որոնք գտնվում են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքի շուրջ, օրինակ՝ «17+»-ի հետ, բացառությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության,քանի որ ԲՀԿ-ն առանձին է մասնակցում ընտրություններին:

Աղազարյանի խոսքով, 17+ քաղաքական ուժերի ու իրենց պատկերացումներն արմատապես տարբերվում են իրարից, դրա համար հնարավոր չէ, իսկ մյուսների հետ հնարավոր է: «Եթե ես որոշողը լինեի, չէի ցանկանա ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմվեր, սակայն ես չեմ բացառում, որ կարող է նման բան լինել: Ես չէի ցանկնա, որովհետև ԲՀԿ-ն բուրժուական բովանդակությամբ կուսակցություն է, որը վատ չէ, բայց իմ պատկերացումները մի քիչ այլ են… Ես գտնում եմ, որ այնտեղ կան շատ մարդիկ, որոնք խնդիրներ պետք է ունենան օրենքի հետ, հետևաբար այդ իմաստով չէի ուզենա»:

Մանրամասները՝ տեսանյութում: