Սյունիքում տեղի ունեցածը ժողովրդի ձայնը չէր, սյունեցին չի կարող երեխաների ու կանանց մոտ հայհոյանք տալ. Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Սյունիքում տեղի ունեցածը ժողովրդի մեծամասնության ձայնը չէր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ նրան վիրավորանքներով ու հայհոյանքներով դիմավորելու հանգամանքին:

«Իհարկե Սյունիքի մարզում դժգոհություններ շատ կան օբյեկտիվ պատճառներով, մարդիկ տարածքներ են կորցրել, մի շարք տնտեսական խնդիրներ են առաջացել, նոր սահմաններ են ստեղծվել, հասկանալի է, որ տհաճ իրավիճակ է ստեղծվել, բայց այն, որ դա ժողովրդի ձայնը չէր և ժողովրդի կազմակերպածը չէր, դա միանշանակ է:

Այդ առիթով հարուցվել է քրեական գործ, կիրականացվի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և կերևա՝ ով և ինչու է կազմակերպել:

Սյունեցին չի կարող գնալ բռնությունների, սյունեցին չի կարող խուլիգանական դրսևորումներ թույլ տալ իրեն, սյունեցին չի կարող երեխաների, ծերերի ու կանանց ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տալ, այն էլ երկրի ղեկավարին՝ ժողովրդի կողմից ընտրված ղեկավարին»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ սյունեցին միշտ կանգնած է եղել պետության կողմից:

Պատգամավորի դիտարկմամբ՝ այդ ամենը կազմակերպված է եղել. «Կարելի էր բողոքի ակցիա կազմակերպել, բայց ոչ հարձակման տեսքով ու խուլիգանական դրսևորումներով»:

Մանրամասները՝ տեսանյութում: