Արցախի Խծաբերդ ու Հին Թաղեր բնակավայրերում գերեվարված կամ անհետ կորած կամավորների, զինծառայողների հարազատներն այսօր կրկին փակել են Երևան-Գյումրի ճանապարհը, նախ՝ Ազատանի, հիմա՝ Հոռոմի հատվածը։ Նրանք տեղեկություններ են պահանջում իրենց հարազատներից։ Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց՝ իրենց երեխաներին են պահանջում։ «Գան, իմանանք մեր երեխաների վիճակն ինչ է լինելու։ Մեր պայքարը մեր երեխաների, մեր գերի ընկածների համար է։ …

