Ցեղասպանությունը ճանաչվել է, բայց զոհերի վերապրած ցավը երբեք չի վերանա. Ստեֆեն Սմիթ

Լուրեր

13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Անշուշտ, շատ կարևոր օր է այսօր: Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջապես ճանաչեց հայերի հետ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն, Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում ասում է UNESCO-ի ցեղասպանության կրթության գծով ղեկավար, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի «Shoah» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեֆեն Սմիթը՝ շեշտելով, որ այս ճանաչումը ոչինչ չի փոխում, քանի որ այն ինչ տեղի էր ունեցել 1915 թ.-ին ցեղասպանություն էր և այդպիսիսն էր շարունակում լինել վերջին հարյուր վեց տարվա ընթացքում: Նա ցավով է արձանագրում, որ ԱՄՆ-ին հարյուր վեց տարի էր անհրաժեշտ ցեղասպանությունը ճանաչելու համար.

«Դա շատ ամոթալի է փաստ է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, սակայն լավ է, որ առնվազն այն ճանաչվել է այժմ»,- նշում է Սմիթը:

Ըստ նրա՝ ցեղասպանությունից հետո, անցյալում տեղի ունեցած իրադարձությունները դառնում են բոլորի համար քաղաքական քննարկման նյութ, իսկ զոհերը, նրանց կյանքը, նրանց ընտանիքները և երեխաները՝քաղաքական գործընթացի մի մաս:

«Դա որևէ կապ չունի նրանց վերապրածի, այդ ժամանակ իրենց վերապրած մարդու իրավունքների ոտնահարումների, ինչպես նաև սերունդներին փոխանցվող տրավմայի հետ»,- նշում է նա:

Նրա կարծիքով՝ անգամ այժմ ցեղասպանություն բառի կիրառումը ուշացած է: Այն ավելի շուտ քաղաքական բնույթի եզր է, քան անձի վերապրածին վերաբերող հուզական խոսք: Ըստ նրա, ճանաչումը չի բխում զոհերին կամ համայնքին կարեկցելու ցանկությունից: Այն, փաստորեն, քաղաքականացվել է չափազանց երկար ժամանակ և այս պահի դրությամբ փոխհատուցման վճարի մասին խոսելն անհնար է, կարծում է Սմիթը:

«Այն կարող է փոխել քաղաքական լանդշաֆտը, սակայն կասկածում եմ, որ փոխի իրավականը: Այդ դեպքերից անցել է մեկ դար: Այս պահին գրեթե անհնար է խոսել հատուցման մասին: Եվ, իհարկե, չկա Թուրքիայի կառավարության համաձայնությունը»,- շեշտում է Սմիթը:

Նա ընդգծում է, որ թուրքական կողմը կտրականապես դեմ է ցեղասպանության ճանաչմանը, ուստի բարդ է այսօր խոսել որևէ իրավական գործողության մասին:

Նա այցելե է Թուրքիա, ուր մասնակցել է Ստամբուլում անցկացվող գիտնականների համաժողովին: Ըստ Սմիթի՝ Թուրքիայում գիտնականների կամ հանրային շրջանակում առկա է ընկալում, թե ինչ է տեղի ունեցել այդ ժամանակ: Դա մարդու իրավունքների կոպիտ խախտում էր: Ըստ նրա՝ մի գուցե ոչ բոլորն են այնտեղ համաձայն ցեղասպանություն սահմանման հետ, բայց տեղյակ են, որ հայկական համայնքը բնաջնջվել է:

Սմիթն ընդգծում է, որ կան շատ համարձակ ու խելացի գիտնականներ ու ուսուցիչներ, ովքեր խոսում են Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում, սակայն դա ունենում է ծանր հետևանքներ նրանց համար, իսկ երբեմն նրանք ստիպված են լինում վճարել շատ բարձր գին: Նրա կարծիքով՝ պատմությունը նրանց կողքին է, քանի որ Հայոց ցեղասպանության փաստերն ի վերջո անհերքելի են: Ցեղասպանության ժխտումը միշտ էլ դրա շարունակությունն է, նշում է նա: Նրանք, ովքեր մասնակցում են դրա իրականացմանը կամ փաստերի աղավաղմանը, ևս մասնակից են այս ամենի:

Նրա պնդմամբ տեղի ունեցածի փաստավավերագրական մասն անհերքելի է: Ապացույցներ կան ոչ միայն պատմական փաստաթղթերի միջոցով, որոնք կարելի է ներկայացնել որպես աղբյուրներ, այլ նաև, օրինակ, «Shoah» հիմնադրամի, որը Սմիթը ղեկավարում է: Նա հայտնում է, որ իրենք ունեն Հայոց ցեղասպանություն վերապրածների շուրջ 2000 վկայություններ, ովքեր այսօր արդեն մահացել են, սակայն նրանց պատմությունները ներկայացնում են ճշմարտությունը:

«Մենք կշարունակենք տարածել այն, որպեսզի վերապրածների ներկայացրած փաստերը հայտնի դառնան բոլորին»,- ասում է Սմիթը:

Իր ղեկավարած հիմնադրամը աշխատանք է տարել երջանկահիշատակ Մայքլ Հակոբյանի և Կալիֆոռնիայի համալսարանից պրոֆեսոր Ռիչարդ Հելվենստոնի հետ: Նրանք հավաքագրել են ավելի քան 30 տարի ամբողջ աշխարհից փաստաթղթեր և վկայություններ, որոնք փոխանցվել են Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի «Shoah» հիմնադրամ:

«Այսպիսով, եթե որևէ քննարկում լինի տեղի ունեցածի փաստերի վերաբերյալ, ապա ամբողջ աշխարհում կան հարյուրավոր համալսարաններ, որոնք կարող են ստանալ այս վկայությունները և առաջին ձեռքից լսել վերապրածներին», – ասում է նա՝ շեշտելով, որ դա հայերի ցեղասպանության վկայությունն է, որը հավերժ կպահպանվի:

Սմիթը ասում է ՝ երբեք չպետք է թույլ տալ, որպեսզի հանցագործություն կատարածները խուսափեն պատժից, քանի որ իրենք մեղավոր են: Նրանք Հոլոքոստի հետ միասին կատարեցին 20-րդ դարի ամենասարսափելի հանցագործությունները, Ռուանդան և այլ ցեղասպանություններ:

«Սառնասրտորեն սպանվել են կանայք, երեխաներ, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծում է «Shoah» հիմնադրամի ղեկավարը՝ կարևորելով անցյալի դասերը:

Նրա կարծիքով շատ հաճախ քաղաքականացումը կլանում է խնդրի բուն էությունը, հատկապես ցեղասպանության խնդրի նման հարցում:

«Այսօր ես կասեի միայն՝ մտածեք զոհերի մասին. նրանք արդարության կարիքն ունեն: Այսօր իրենց հետ տեղի ունեցածը ճանաչվել է, սակայն ցավը երբեք չի հեռանա»,- նշում է Ստեֆեն Սմիթը: