Հայ գերիները VICE-ին պատմել են Ադրբեջանում խոշտանգումների ենթարկվելու մասին

Լուրեր

14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Հայ զինվորները VICE պարբերականի հետ զրույցում պատմել են Լեռնային Ղարաբաղի պատերազմում ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված բռնություների մասին։

Լրատվամիջոցը գրում է հայկական բանակի 20-ամյա զինծառայող Արմենի մասին, որը գիշերը լքված տնակում քնած է եղել, երբ հանկարծակի արթնացել է կրակոցներից։ Նա դուրս է եկել՝ 7 ընկերներին ներսում թողնելով ու տեսել ադրբեջանական կողմի կրակը։

«Ադրբեջանցիները սկսեցին կրակել մեզ վրա, բայց մենք նրանց չէինք տեսնում»,-պատմել է Արմենը, որը, մյուս հայ զինվորների նման, լրատվամիջոցի հետ խոսել է անանունության պայմանով։ Նա նաև նշել է, որ երբ վիրավորվել են, ադրբեջանցիները ռուսերեն ասել են՝ հանձնվեք, որ տանեն Կարմիր խաչ։ Հայերը հանձնվել են, սակայն, ըստ Արմենի, ադրբեջանցի զինվորները սկսել են ծեծել իրենց ու կալանքի տակ պահել։ Ադրբեջանցիները հարվածել են Արմենի գլխին, ծակել մետաղական ձողով, այնքան ամուր են կապել ձեռքերը, որ հիմա էլ սպիները մնացել են։

Արմենը պատմել է, որ հայերին Բաքվի ռազմական ոստիկանություն տեղափոխելուց հետո ծեծը շարունակվել է։ Նա հիշել է՝ ինչպես են հարվածներ հասցրել գլխին, նաև փայտի կտորներով։ Նա գլխի վիրավորում է ստացել, աչքերը փակվել են ու ադրբեջանցիները սպառնացել են սպանել նրան։

«Ռազմական ոստիկանությունը մեզ չի հարցաքննել, միայն ծեծել են։ Առաջին օրը շղթայեցին իմ ձեռները ջեռուցման համակարգին, և ես մնացի այդ դիրքում գետնի վրա նստած ամբողջ գիշեր։ Ես չէի կարողանում քնել ցավի պատճառով, դեմքս, աչքերս, ծնկներս ցավում էին։ Նրանք շատ էին հարվածել ծնկներիս, դրանք ուռել էին»,- պատմել է հայ զինծառայողը։

Լրատվամիջոցը գրում է՝ Արմենը, որը մինչ ազատվելը մի քանի ամիս կալանքի տակ է եղել, այն հայերից է, որոնք նախկին պատանդների, հայ պաշտոնյաների ու մարդու իրավունքների խմբերի խոսքով՝ ենթարկվել են բռնությունների։

Հոդվածում ասվում է, որ 60-220 հայ գերիներ դեռ ադրբեջանական կալանքի տակ են։ Հայաստանի պաշտոնյաները նույնպես ասում են՝ նրանցից շատերը վատ վերաբերմունքի են արժանանում։

«Մենք մտահոգված ենք նրանց հոգեբանական առողջությամբ ու գոյատևելու ունակությամբ, քանի որ Ադրեջանում բանտարկյալների հանդեպ դաժան են վերաբերվում»,- VICE-ին ասել է Նիդերլանդներում ու Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, որը լոբբիստական գործունեություն է ծավալում ԵՄ-ում ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ ճնշելու Ադրբեջանին և ստիպելու՝ ազատ արձակել հայ գերիներին։

«Մենք տեսել ենք ադրբեջանցի ու թուրք զինվորների կողմից վատ վերաբերմունքի մասին փաստող բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր։ Դա տառապանք է պատճառում ոչ միայն բանտարկյալների ընտանիքներին, այլև ամբողջ աշխարհի հայերին»,- ասել է Բալայանը։

Ադրբեջանը, սակայն, հայ գերիներին ահաբեկիչ է համարում ու հրաժարվում վերադարձնել։ Հրապարակման մեջ նշվում է, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հետո հայ ռազմագերիներն ադրբեջանական կալանքի տակ են, մյուսներն էլ պատանդառվել են հրադադարից հետո։ Human Rights Watch կազմակերպությունն էլ  իր զեկույցում ասում է, որ Արմենի պես գերիները ենթարկվում են դաժան, նվաստացուցիչ վերաբերմունքի։

Կովկասում Human Rights Watch-ի ներկայացուցիչ Գիորգի Գոգիան, որը զեկույցի հեղինակներից մեկն է, ասում է, որ հայերը պետք է համարվեն ռազմագերիներ և ազատ արձակվեն:

VICE World News-ին ուղարկված հայտարարության մեջ, սակայն, Ադրբեջանի ԱԳՆ-ն Human Rights Watch-ի զեկույցը համարել է միակողմանի։

«Հայ գերիների ու քաղաքացիական անձանց հետ Ադրբեջանում վերաբերվել են 1949թ․ Ժնևյան կոնվենցիայի պահանջներին համապատասխան։ Նրանք չեն ենթարկվել տանջանքների, նվաստացումների, անմարդկային վերաբերմունքի, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Սակայն նրանք, ովքեր վերադարձել են Հայաստան, պատմում են, որ նրանց սնունդ տվել ու բժշկական օգնություն ցուցաբերել են, բայց նաև ծեծել ու խոշտանգել։

Մասնավորապես, 19-ամյա Դավիթը, որը զինվորական ծառայությունն անցկացրել է ԼՂ-ում, երբ սկսվել է պատերազմը, պատմել է, որ ադրբեջանցիներն իրեն գերեվարել են Ֆիզուլիի ճանապարհին։ Նրա ստորաբաժանման բոլոր զինվորները սպանվել են մարտերում կամ մահացել ծարավից՝ օրերով մնալով առանց ջրի ու սննդի։ Դավիթը մենակ է մնացել մի երիտասարդ կամավորի հետ։ Նա պատմել է Դավիթին, որ գերադասում է մեռնել, քան գերեվարվել ադրբեջանցիների կողմից։ Երբ թշնամու զինվորները մոտեցել են, Դավիթը տեսել է՝ ինչպես է կամավորը կրակել իր գլխին։

Սկզբում ադրբեջանցիները Դավիթին ջուր են տվել ու օգնել վերքերը կապել, հետո ձեռքերը կապել են ու դաժան ծեծել, այնուհետև տեղափոխել են Բաքվի հոսպիտալ, որտեղ բժիշկները մշակել են նրա վերքերը։ Դավիթի խոսքով՝ այնտեղ իրեն պահել են 4-5 օր ու տեղափոխել քննչական բաժանմունք։ Այնտեղ նրան ստիպել են խոստովանություն անել, որը հետագայում հրապարակել են։ Ադրբեջանցիները ստիպել են նրան ասել, որ հայերը քուրդ վարձկանների են վճարել՝ նրանց դեմ կռվելու համար։ Դա ճիշտ չէ, սակայն Դավիթը պատմել է, որ իրեն այլ ելք չէր մնացել,  քան կրկնել այն, ինչ ադրբեջանցիներն են ցանկացել։

«Սենյակում էլետրաշոկերներ ու ու մահակներ կային, և նրանք ինձ ասացին, որ կծեծեն ինձ մեռնելու աստիճան, եթե չասեմ՝ ինչ ուզում են։ Նրանք ինձ ասացին, թե ինչ պետք է նախապես ասեմ: Ես գրեցի, և նրանք ստիպեցին ինձ անգիր սովորել և արտասանել տեքստը: Ինձ փաստաբան չեն տրամադրել»,- պատմել է Դավիթը։

Հոդվածում ներկայացվում են մեկ այլ հայ զինծառայողի՝ 25-ամյա Վազգենի գերեվարման պատմությունը։

Նշվում է նաև, որ հայ գերիների խնդրով զբաղվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ VICE World News-ին ուղարկված ՄԻԵԴ  հայտարարության մեջ ասվում է, որ դատարանը զբաղվում է ենթադրաբար 218 հայ գերիների միջանկյալ խնդրանքներով։ Նրանցից 189-ի նկատմամբ դատարանը կիրառել է 39-րդ կանոնը, որը կիրառվում է այն դեպքում, երբ կա անդառնալի վնաս հասցնելու վտանգ։

Էմմա Չոբանյան