Թուրք-ադրբեջանական սցենարը չստացվեց․ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դուրս չեն մնա ԼՂ կարգավորումից՝ Մինսկի խմբում բանակցությունները կսկսվեն․ Սուրեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Factor TV–ն զրուցել է միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, ինչպե՞ս կարող է Հայաստանը կապիտալիզացնել այս ճանաչումը։

-Եթե Հայաստանի իշխանությունների քաղաքական օրակարգում կա Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը, բնականաբար՝ սա փայլուն հնարավորություն և նախադեպ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն առաջ շարժվի այս ուղղությամբ, և հաշվի առնելով թիվ մեկ գերտերության ճանաչումը՝ ակտիվ աշխատանք տանի, մասնավորապես, Իսրայելի, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների, Եվրամիության անդամ պետությունների հետ, որպեսզի նրանց ղեկավարներն իրենց ամեն տարվա ապրիլքսանչորսյան ուղերձներում ներառեն «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Սա, կարծում եմ, ամենակարևոր քայլերից մեկն է, որ մենք պետք է անենք, բայց դա պետք է անենք հենց հիմա, քանի այս թեման տաք է, գտնվում է միջազգային լրատվական հոսքերի ուշադրության կենտրոնում, քանի դեռ այս թեմայի շուրջ քննարկումները չեն դադարում ո՛չ Հայաստանում, ո՛չ Թուրքիայում, ո՛չ ԱՄՆ-ում։

-Թե՛ Թուրքիայից, թե՛ Հայաստանից պաշտոնյաները հարաբերություններ հաստատելու մասին են բարձրաձայնում, բայց մեր սահմանը փակած Թուրքիան չի վերացնում շրջափակումը։ Կա պնդում, որ ՀՀ-ն պետք է ուժի դիրքերից, սպառնալիքի կամ վտանգի ներքո չգնա Թուրքիայի հետ հարաբերության, այլ իրավահավասար հարաբերություն հաստատի։ Ցեղասպանության ճանաչումը Հայաստանին տալի՞ս է գործիք՝ Թուրքիայի հետ հարաբերվելու արժանապատիվ, և ոչ թե նվաստացած։

–Միանշանակ, որովհետև ԱՄՆ-ն ֆիքսել է, որ Թուրքիան ցեղասպանություն իրականացրած պետություն է, թուրքերն էլ ցեղասպանություն իրականացրած ժողովուրդ են։ Սա արդեն մեր ձեռքում մեծ ճնշման գործիք է՝ Թուրքիայի դեմ կիրառելու, որպեսզի գնանք այն ճանապարհով, ինչ ժամանակին Իսրայելը՝ Հոլոքոստի պարագայում։ Սա մի կողմ դնենք․ հայ-թուրքական հարաբերությունները զարգացման երկու սցենար ունեն՝ հարաբերությունների կարգավորում և հաշտեցում։ Հաշտեցումը թուրքերի օրակարգն է, և թուրքերը շատ են ուզում, որպեսզի մենք գնանք այդ ճանապարհով, որպեսզի ամեն ինչ մոռանանք, իբր՝ ոչ մի բան էլ չի եղել, սկսում ենք զրոյից հարաբերություն ունենալ։

Կա երկրորդը՝ հարաբերությունների կարգավորումը, այսինքն՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում և դեսպանությունների, սահմանների բացում, և այս ամենը՝ առանց նախապայմանների։ Սա էլ մեր օրակարգն է, որ 30 տարի 3 նախագահներն էլ առաջ են մղել։ Հիմա Հայաստանը որևէ ռազմավարություն չունի՝ ո՞ր ճանապարհով է գնում, բայց հաշվի առնելով մի շարք հայտարարություններ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի, Լենա Նազարյանի, Մակունցի, ով Վաշինգտոնում շուտով դեսպան է լինելու, մենք գալիս ենք նրան, որ Հայաստանի Հանրապետությունը չունի այդ դիրքավորումը, չունի տեսլական, և եթե ունի, ապա ավելի շատ շտկման ճանապարհով են ուզում գնալ, այսինքն՝ հաշտեցման։ Սա, կարծում եմ, սխալ քաղաքականություն է, հատկապես, երբ Վաշինգտոնը քեզ խաղաքարտ է տվել, որ ցանկացած պահի Թուրքիայի դեմ ճնշումներ գործադրելով՝ շարժվես առաջ։

-Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում պայմանավորվել են առաջիկա օրերին հայտարարել Լեռնային Ղարաբաղի հարցով կոնկրետ նախաձեռնությունների մասին։ Ըստ Figaro-ի՝ նրանք պայմանավորվել են վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու ջանքերը՝ Մինսկի խմբի շրջանակում, և առաջիկա օրերին այդ ուղղությամբ «կոնկրետ նախաձեռնություններ» ձեռնարկել։ Կարո՞ղ ենք ասել, որ ադրբեջանական սցենարը չի հաջողվում, որն էր՝ ստեղծել ռուս-թուրքական ֆորմատ, որտեղ ՌԴ-ն և Թուրքիան կպայմանավորվեն, Ադրբեջանը կճնշի ՀՀ-ին, և հօգուտ Ադրբեջանի իրավիճակ կստեղծվի Արցախի հարցով։

-Դա, բնականաբար, չստացվեց։ Այստեղ ի՞նչ էր տեղի ունենում․ եթե Մինսկի խումբը ձևափոխում ենք, դուրս էին մնում Միացյալ Նահանգները և Ֆրանսիան։ Բայց Ֆրանսիան ներկայանում է ո՛չ միայն իր, այլ նաև Եվրոպական միության կողմից, ըստ էության, կստացվեր՝ Եվրամիությունն էլ է դուրս գալիս այս պրոցեսից։ Իսկ դա իրականում շատ բարդ է, եթե նույնիսկ Թուրքիան և Ադրբեջանը շատ են դա ուզում։ Ես կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունները սկսվելու են, այդ բանակցություններից, ես կարծում եմ՝ մենք մաքսիմալը կարող ենք ստանալ, եթե, իհարկե, մեր իշխանություններն ունենան բանակցային ունակություններ։ Ես կասկածում եմ այդ ունակությունների վրա, որովհետև տապալեցին բանակցությունները, որի արդյունքում պատերազմ եղավ, պատերազմը տապալեցին, և վստահ չեմ, որ հետո բանակցությունները լինելու են արդյունավետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան