Ապրիլի 28-ի դրությամբ՝ ՀՀ-ում 2․641 դեղաչափ պատվաստում է կատարվել․ ԱՆ ՀՎԿԱԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է կայուն լարված մնալ: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նա նշեց, որ օրական կտրվածքում դեռ հանրապետությունում գրանցվում է կորոնավիուսով վարակվելու 800-1000 դեպք, մահերի թիվը օրական 10-ից ավելի է:

«Վիրուսի վերարտադրողության ցուցանիշը 1-ի շրջանակում է, իսկ դա նշանակում է, որ վարակի տարածվածության ընդհանուր միտումն առաջիկայում կպահպանվի: Թեպետ, ասեմ, որ հարաբերական կայուն վիճակից մի փոքր նվազում է նկատվում»,- ասաց Գայանե Սահակյանը:

Հիվանդանոցները շարունակում են գերծանրաբեռնված աշխատել: Մեծ թվով բուժհաստատություններ վերապրոֆիլավորվել են՝ կորոնավիրուսով վարակված անձանց բուժօգնություն ցուցաբերելու համար: Եթե կտրուկ շրջադարձ լինի, և նորից դեպքերի թիվը շատանա, ապա, ըստ Գայանե Սահակյանի, պետք է ավելացվի վերապրոֆիլավորված բուժհաստատությունների թիվը:

Սահակյանը տեղեկացրեց, որ ապրիլի 28-ի դրությամբ՝ ՀՀ-ում 2․641 դեղաչափ պատվաստում է կատարվել:

Մանրամասները՝ տեսանյութում: