Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության Գլխավոր քննչական ծառայությունն ավարտել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունը։ Նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Բեյրութում բնակվող Էուլջեքյանը, իբր, ընդունել է Հովակ Կիկիյանի առաջարկը՝ մասնակցել ռազմական գործողություններին որպես «վարձկան»՝ 2․500 դոլար վարձատրության դիմաց։ Էուլջեքյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 114.3, 214.2.1, 318.2 հոդվածներով։ …

