«Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը: «Արթուր Վանեցյանն էլ հայտարարել է, որ եթե կայանան արտահերթ ընտրություններ, «Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է՝ հաղթելու նպատակով և Հայաստանում վերջապես կայունություն մտցնելու ու վաղվա օրակարգի մասին խոսելու նպատակով»,-ասաց նա: Հարցին՝ հնարավո՞ր է, որ դաշինքով մասնակցեն՝ մամուլի քարտուղարն ասաց, …

