20 Փետրվար 2021 | 16:44
33 տարի առաջ մեկնարկած իրադարձությունները դարձան հայ ժողովրդի վերածննդի շարժում. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի կողմից կայացվեց պատմական որոշում՝ խաղաղ միջոցներով պայքարելու արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման համար: Այդ որոշումը պարտադրված էր տարածաշրջանի խորհրդայնացման տարիներին Արցախի կարգավիճակի վերաբերյալ կամայական վճիռներով, Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ հետապնդվող էթնիկ խտրականությամբ, հայ ինքնության ճնշմամբ, …