«Բացառվում է». Անդրանիկ Քոչարյանը՝ դասալիքների նկատմամբ համաներում հայտարարելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած սպայական կազմի՝ զորակոչից խուսափած զինծառայողներիի նկատմամբ կառավարությունը առաջարկում է համաներում կիրառել: Հարցը այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում էր:

Հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը մտահոգություն հայտնեց առ այն, որ «ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասում տրված ձևակերպումը հստակ չէ:

Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը պարզաբանումներ ներկայացրեց՝ նշելով, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական պատասխանատվություն է նախատեսվում, երբ սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նշված արարքը կատարվում է ռազմական դրության ժամանակ, պատերազմի կամ մարտի պարագայում: «Համաներման նպատակն այն է, որ համաներումը կիրառվի սույն հոդվածի 1-ին մասի նկատմամբ, և 3-րդ մասով կիրառվի միայն այն ժամանակ, երբ արարքը կատարվել է ռազմական դրության պայմաններում»,-նշեց Հովհաննիսյանը:

«Այսինքն՝ դասալիքներին համաներում ենք շնորհում, իմ մտահոգությունը սա է»,- արձագանքեց Գորգիսյանը:

«Բացառվում է»,- ընդգծեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: