Ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում ունենալու ենք թույլ իշխանություն և թույլ ընդդիմություն․ Իսկանդարյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հայաստանի գործող իշխանություններն ընտրությունների անցկացմամբ փորձելու են «ռեստարտ անել» իրենց բյուրոկրատական լեգիտիմությունը, որպեսզի ունենան թուղթ, և այն թափահարելով՝ ասեն՝ «տեսե՛ք, մենք լեգիտիմ իշխանություն ենք»։ Այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Բյուրոկրատական լեգիտիմությունը վերահաստատել հնարավոր է, սոցիալական լեգիտիմությունը՝ ոչ։ Քաղաքական ճգնաժամը շարունակվելու է»,- բացատրում է Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմության վիճակը Հայաստանում ավանդաբար նույնն է․ միավորում չի ստացվում, թեև տարբեր անձինք փորձում ենք իրենց շուրջ միավորումներ ստեղծել։

Ընտրություններից հետո էլ, ըստ քաղաքագետի, լինելու են կեղծիքների մասին մեղադրանքներ, լինելու են դրանք հավաստող տեսանյութեր, լինելու են ընտրությունները չճանաչելու մասին հայտարարություններ և ցույցեր, և այս ամենի արդյունքում ճգնաժամը շարունակվելու է։

«Ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում լինելու է թույլ, հետերոգեն իշխանություն ու թույլ, հետերոգեն ընդդիմություն։ Նույնիսկ կապ չունի, թե որ ուժը կգա իշխանության»,- կարծում է Իսկանդարյանը։