ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են ռուսական 102-րդ ռազմաբազայի որոշակի զորամիավորման՝ Հայաստանի արևելք վերատեղաբաշխման հնարավորության հարցը։ Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։ «Ավելի ճիշտ է խոսել ռուսական ռազմաբազայից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը) Հայաստանի արևելյան ուղղությամբ։ Այդ համատեքստում հարցի համատեղ …

