ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ առավել հայտնի ՀԸԳՀ-ն (CEPA) ավարտել է վավերացման գործընթացը․ համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի 2021-ի մարտի 1-ից։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԵՄ գրասենյակը։ ՀԸԳՀ-ն (CEPA) ստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության կողմից 2017-ի նոյեմբերին։ Համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորացնելու երկարաժամկետ հիմք է ապահովում, ամրապնդում է օրենքի գերակայությունն ու արդարադատության համակարգը, …

