02 Դեկտեմբեր 2020 | 22:38
Կստեղծվի հակակոռուպցիոն կոմիտե. 2021-23 թթ.-ին բյուջեից 8 միլիարդ 203 միլիոն դրամ կհատկացվի կառույցին
Հայաստանում հակակոռուպցիոն կոմիտե կստեղծվի: Հակակոռուպցիոն կոմիտեն լինելու է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության և նախաքննության կազմակերպման և իրականացման իրավասու պետական մարմին: Արդարադատության նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ նման կառույց ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս ՀՀ-ում քրեական գործերով նախաքննություն կատարում են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների …