Ալիևը զանգահարել է Պուտինին․ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

Լուրեր

14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ըստ տարածված հաղորդագրության՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

«Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի  ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները։  Առանձնակի ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման եռակողմ ձևաչափով աշխատանքի ակտիվացմանը»,- ասվում է հաղորդագության մեջ։

Բացի այդ, երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը վերահաստատել են փոխըմբռնումը՝ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունն է՛լ ավելի ամրապնդելու ուղղությամբ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով:

Էմմա Չոբանյան