Ռիսկեր կան․ այդ ուժերը ապակայունացման, շանտաժով ՀՀ-ն ճնշումների ենթարկելու ազդակի են սպասում դրսից․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 10:59
Ռուսաստանը հարվածել է Դնեպրոպետրովսկին և Օդեսային. զոհեր և վիրավորներ կան
18.05.2026 | 10:51
Անընդունելի է մեզ համար, ուղեվարձի հավաքագրումներն առաջնահերթություն են․ Փամբուխչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 10:42
Թանգարանները դառնում են մշակութային երկխոսության և համամարդկային արժեքների ամրապնդման տարածքներ․ ԿԳՄՍ նախարար
18.05.2026 | 10:31
Թրամփը զգուշացնում է Իրանին՝ գործարքի «ժամանակը սպառվում է»
18.05.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 18-ի դրությամբ
18.05.2026 | 10:02
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
18.05.2026 | 10:02
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 10:01
«Ուժեղ Հայաստան» դաշինքի 10 ձերբակալված աջակիցներից 6-ը կալանավորվել է
18.05.2026 | 09:46
ՃՏՊ Այնթապում․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է
18.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Factor TVի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ

Պարո՛ն Բադալյան, արդյո՞ք կարելի է ճիշտ համարել այն ձևակերպումը, որ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը նշանակում է, որ ժողովուրդը միայն այդ ուժին չհամարեց պատերազմի արդյունքների, առողջապահական, տնտեսական ճգնաժամերի մեղավորը:

-Պատերազմի առումով, կարծում եմ՝ այո: Հասարակությունը շատ հստակ սահմանազատեց ներկա իշխանության և մինչ այդ Հայաստանը կառավարած նախկին համակարգի պատասխանատվությունը, և քանի որ այս ընտրությանը, մեծ հաշվով, որպես բևեռ, իշխանության գալու հայտ էր ներկայացրել հենց այդ համակարգը, իր քվեարկությամբ ժողովուրդը տվեց գնահատականը: Սա հասկանալի է, որովհետև ինչքան էլ նոյեմբերի 9-ից հետո փորձ արվեց պատասխանատվությունը դնել մեկ մարդու վրա, այդուհանդերձ, այն մարդկանց համար, ովքեր քաղաքական նպատակարմարություններից և համակրանք-հակակրանքից դուրս են դիտարկում իրավիճակը, բավական թափանցիկ և պարզ է, որ պատերազմը տարիների ընթացքում աշխարհաքաղաքական հասունացող և զարգացող իրողությունների հետևանք էր՝ առնվազն մի քանի պետության փոխհամաձայնությամբ, որոշ դեպքերում՝ բացահայտ համաձայնությամբ, որոշ դեպքերում՝ լռելյան։ Այսինքն՝ շահերի համադրությամբ պարտադրվեց Արցախին և Հայաստանին, և տարածաշրջանում փոխվեց ստատուս քվոն: Եվ այդ փոփոխության կնիքը ոչ այնքան նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրն է, որքան դրանից ավելի վեր՝ դե ֆակտո քաղաքական ուժով՝ ռուս-թուրքական համաձայնությունը, որն արտահայտվեց մոնիթորինգային կենտրոնի ստեղծմամբ: Մարդիկ սա տեսնում և շատ լավ գնահատում են. սա մեկ օրում, մեկ գիշերում տեղի ունեցած զարգացում չէր: Եվ նաև պարզ է, որ Հայաստանն այդ ամենին համարժեք չէր կարող պատրաստվել ու պատրաստ լինել 2-3 տարում, նույնիսկ 5-10 տարում չէր կարող համարժեք պատրաստ լինել մի պրոցեսի, որում դիմակայելու էր այդ աստիճանի ահռելի ճակատի:

-Այսինքն՝ մեծ հաշվով, այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանին են ձայն տվել, «Նիկոլ, դավաճա՛ն» կամ միտումնավոր պարտության տանելու թեզը մերժեցին: Արթուր Վանեցյանն այսօր ասուլիսում նշեց, որ այս իշխանությանը ձայն տվող մարդիկ մոլորյալներ են:

-Հասկանալի են այն գնահատականները, որ տալիս են այդ ուժերը, այստեղ որևէ գաղտնիք չկա, թե ինչու են այդ գնահատականները հնչում: Համենայնդեպս, եթե մարդիկ մոլորյալ են, ապա նրանց պետք է ներկայացնեն շատ հստակ փաստեր դավաճանության կամ որևէ դավադիր պայմանավորվածության մասին: Այդպիսի փաստեր եթե չեն ներկայացվում, ապա շատ հստակ է, որ այդ գնահատականներն ունեն զուտ քաղաքական նշանակություն: Հիշենք, որ երբ Արթուր Վանեցյանը հրաժարական էր տվել, նրան ուղիղ հարց տրվեց՝ արդյո՞ք վտանգներ կան Արցախի հարցի հետ կապված, և նա որևէ կերպ չբարձրաձայնեց վտանգների մասին: Նա նշեց՝ այո՛, կան վտանգներ, բայց շատ ընդհանրական: Մենք գիտենք, որ եթե կա չկարգավորված հակամարտություն, միշտ կան վտանգներ: Բայց Արթուր Վանեցյանը, ԱԱԾ տնօրեն լինելով, այդ ամիսների ընթացքում հասարակությանը որևէ կերպ կոնկրետության շրջանակում չիրազեկեց սպասվող վտանգների մասին:

-Այսինքն՝ եթե Փաշինյանը գնում էր դավադրության, Վանեցյանը պետք է կանխե՞ր, ԱԱԾ տնօրեն էր և ժամանակ ուներ կանխելու:

-Բացի կանխելը՝ պետք էր ունենալ շատ հստակ առարկայական պատկերացում, թե ինչ վտանգներ կան, ինչ աղետ է հասունանում, և այդ մասին իրազեկեր հանրությանը, դա չի արվել: Այսինքն՝ այդ «մոլորություն», «դավաճանություն» և այլն՝ զուտ քաղաքական նպատակահարմարության դաշտում ձևավորված գնահատականներ են: Փորձ էր արվում դրանց միջոցով ձևավորել հանրային վերաբերմունք, բայց հասարակության մեծ մասը չուզեց մասնակցել այդ ամենին և առաջնորդվեց իրողության առարկայական գնահատականներով։ Մյուս կողմից՝ մարդիկ շատ լավ հասկացան, որ պատերազմի հանգամանքը փորձ է արվում որպես իշխանափոխության առիթ օգտագործել, և նրանք պարզապես չուզեցին մասնակցել այդ քաղաքական խաղին:

-Քոչարյանի և Վանեցյանի ղեկավարած ուժերը կրկնակի պակաս ձայներ կունենան խորհրդարանում, քան Փաշինյանի գլխավորած ուժը, և խորհրդարանից դուրս մնացին ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն։ Այս վերադասավորումներն ինչպե՞ս եք գնահատում, արդյո՞ք ավելի ռադիկալացան ընդդիմադիր տրամադրությունները, թե՞ փողի, վարչական ռեսուրսի գործոնն աշխատեց:

-Չեմ կարծում, թե կա ավելի ռադիկալացում, կա ընդամենը դե ֆակտո եղած պատկերի արտացոլում արդեն ընտրական արդյունքներով: Նույնիսկ 2018թ. հեղափոխությունից հետո պարզ էր, որ թեպետ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն են անցել խորհրդարան՝ որպես ընդդիմություն, այնուհանդերձ, զուտ ռեսուրսային առումով, կա նրանցից ավելի ուժեղ ուժ, դա նախկին կառավարող համակարգն է: Իսկ քաղաքականությունը ուժերի օբյեկտիվ հարաբերակցությունը ճշգրիտ գնահատելու և ըստ այդմ՝ լուծումներ կամ ելքեր գտնելու գործունեության դաշտ է: Այս իմաստով արտացոլվել է այդ օբյեկտիվ պատկերը: Երեք տարվա ընթացքում խորհրդարանում եղած ուժերը չկարողացան փոխել այդ պատկերը՝ իրենց դերը բարձրացնելով և դրանով իսկ նվազեցնելով նախկին ուժերի դերը, մյուս կողմից՝ նախկին համակարգի ուժերը չհրաժարվեցին քաղաքական իրենց դիրքերից՝ թե՛ քաղաքական հավակնություններից ելնելով, թե՛ իրենց կուտակած կապիտալը պաշտպանելու խնդրից դրդված:

-Ըստ Ձեզ՝ այս խորհրդարանը հաճո՞ է Ռուսաստանի քիմքին:

-Ընդհանրապես, Հայաստանի ընդհանուր քաղաքական պատկերն է Ռուսաստանի քիմքին հաճո…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան